Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով` Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագրում նշված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»: