Էրդողանը առաջարկել է Մակրոնին ստուգել իր ուղեղի աշխատանքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած արտահայտությանը՝ ՆԱՏՕ-ի մասին: Այս մասին հայտնում է TASS-ը: Թուրքիայի նախագահին վրդովեցրել է Մակրոնի տեսակետը, թե ՆԱՏՕ-ն «ուղեղի մահվան» վիճակում է:

«Ես դիմում եմ Ֆրանսիայի նախագահին և նույնը կասեմ նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Մակրոնն ինքը պետք է բժիշկի դիմի՝ ստուգելու համար՝ իր ուղեղը մեռա՞ծ է, թե՞ ոչ»,- ասել է նա: