Պավել Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել. NEWS.am

Ազատամարտիկ, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. նա սուր ինֆարկտ է տարել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Պավել Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել, որի հետևանքով թոքերի և երիկամների հետ խնդիր է առաջացել։ Այսօր կայուն ծանր է վիճակը։ Գիտակցությունը տեղն է։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատավարությանը Փոստանջյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանք, որտեղ նշված էր, որ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է։