Համայնքների խոշորացման որևէ հաջողված պատմություն այդպես էլ չներկայացվեց․Ն. Զոհրաբյան

«Հիշո՞ւմ եք, թե նախորդ խորհրդարանում ինչ արմագեդոններով կարողացավ Հանրապետական մեծամասնությունն անցկացնել համայնքների խոշորացման ռեֆորմը։ Եվ համայնքների խոշորացման որևէ հաջողված պատմություն այդպես էլ չներկայացվեց», – Ազգային ժողովում այսօր հայտարարեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը։

Նա ասաց, որ հիմա էլ կան դժգոհություններ խոշորացված համայնքներում։ Զոհրաբյանը նկարագրեց դրանցից մի քանիսը՝ ճանապարհների ու ենթակառուցվածքների բացակայությունը, շտապօգնության մեքենաների՝ մեծ տարածություն հաղթահարելու ստիպվածությունը և այլն։

Զոհրաբյանի խոսքով՝ չի կարելի բոլորին մեկ որոշմամբ խոշորացնել, պետք է հաշվի առնել համայնքային տարբեր կապերը, լոգիստիկան, լոգիկան և այլն։

Ինչ վերաբերում է նրան, որ համայնքների խոշորացման ժամանակ բնակավայրերում անցկացվող հանրաքվեներն իրավական արժեք չեն ունենալու, դա, ըստ Զոհրաբյանի, անարգանք է այդ համայնքների բնակիչների հանդեպ։