Հայաստանի կառավարության պարտքը կանխատեսվում է ՀՆԱ 48,2 տոկոս մակարդակում

2020 թվականի համար գործադիրը բյուջեի մեջ կանխատեսել է, որ կառավարության պարտքի հարաբերությունը ՀՆԱ-ին կլինի մոտ 48,2 տոկոս։ Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ սա նոր կանխատեսում է, որով պարտքն ավելի ցածր շեմի վրա է լինելու։

Ֆինանսների նախարարը բացատրեց, որ պարտքի չափը ՀՆԱ-ի 50-ից ցածր տոկոսի կհասնի արդեն այս տարի։

Նա նաև նշեց, որ կառավարության պարտքի համար ուշադրության է արժանի նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ ընդունված մեթոդաբանության, պարտքի ցածր բեռ ունեցող երկիր է համարվում։