Կարո Փայլանը Հայաստանի վրա հարձակման մասին լուրերի առնչությամբ դիմել է Թուրքիայի պաշտպանության նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլի հրապարակումներին, որոնցում նշվում էր՝ Թուրքիան 2016-ին պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա:

«Վերջերս լրատուամիջոցներում էր հայտնվել մի փաստաթուղթ, որ բացայայտում էր Թուրքիայի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ուղղված ռազմական գործողության մի ծրագիր: Այս թեմայի վերաբերյալ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին մի շարք հարցադրումներ ենք ուղղել»,- գրել է նա՝ ներկայացնելով այդ հարցադրումները: