Հայաստանի հետ սահմանի ճշգրտման հարցը պետք է լուծվի. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը պետք է Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանային հարցերը լուծի, հստակեցնի սահմանները, որ կայանա իբրև պետություն: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Զուրաբիշվիլին հիշեցրել է սահմանային այն հատվածների մասին, որոնց հարցում Հայաստանի ու Ադրբեջանի հետ համաձայնություն չկա՝ նշելով, որ սահմանազատման գործընթացն ընդհատվել է:

«Անհասկանալի է, թե ինչու պետք է այդ գործընթացը չավարտենք մեր բարեկամ երկրների հետ: Մեր հանձնաժողովները պետք է սկսեն աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին հավելել է, որ այդ գործընթացի արդյունքը կլինի համաձայնեցված սահմանը, և սա Վրաստանի համար պարտադիր փուլ է: