Նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լոռու և Շիրակի մարզերում դատավորներ են նշանակվել:

Ելենա Առաքելյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Հասմիկ Ջալալյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր:

Այս նշանակումներն արվել են՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ներկայացված առաջարկությունը: