Երևանի 2020թ․ բյուջեն կլինի 116 միլիարդ դրամ

Երևանի բյուջեի նախագծում նախատեսվել է, որ եկամուտները 2020 թվականին կլինեն գրեթե 107 միլիարդ 147 միլիոն դրամ, որից 27 միլիարդ 20 միլիոնը սեփական եկամուտներն են։ Այս մասին մայրաքաղաքի ավագանու նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

2020 թվականին Երևանի ծախսերի ծավալը, ըստ նույն բյուջեի, լինելու է 116 միլիարդ 260 միլիոն դրամ։