2020թ. ընտրություններին հանրությանը կներկայանանք նորացված թիմով. Արչիլ Թալակվաձե

2020 թվականի ընտրություններին մենք կներկայացնենք հանրությանը նորացված թիմ և հետաքրքիր ծրագիր,- «Ինտերպրես Նյուզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

«Բոլոր նրանք, որոնք իրենց ներդրումն են ունեցել հաջողություններին, երկրի զարգացմանը և բարեփոխումներին, ապագայում ևս իրենց արժանի տեղը կզբաղեցնեն թիմում: Մեկ տարի առաջ մեր կուսակցությունը, 2020թ. ընտրություններին ընդառաջ, աշխատանք սկսեց նոր կադրեր ներգրավելու ուղղությամբ: Մեզ միացել են հաջող փորձ ունեցող նոր մարդիկ: Նորացումը միշտ անհրաժեշտ է: Դա տեղի է ունեցել նաև 2016 թվականին, դա տեղի է ունենալու նաև հիմա»,- ասել է Թալկվաձեն:

Ըստ Վրաստանի խորհրդարանի նախագահի` ընտրողի կողմից ընդունված ցանկացած որոշում իրենց համար անվերապահորեն ընդունելի կլինի: