Վանում ձնահոսքի զոհերի թիվը հասել է 41-ի

Թուրքիայի արևելքում` Վան նահանգում, ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հաղորդում է NTV-ն: Կա 84 տուժած: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ձնահոսքը տեղի է ունեցել նախօրեին՝ փետրվարի 4-ին Վան նահանգում: Ձնահոսքի հետևանքով Վան-Բախչիսարայ մայրուղում ավտոբուսը գահավիժել էր 40 մետր բարձրությունից: