Ուհանում ռոբոտները օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ

Շանհայի ավելի քան 30 ռոբոտ-ախտահանողներ սկսել են աշխատել չինական Ուհան քաղաքի հիվանդանոցներում, նրանք օգնում են բուժաշխատողներին պայքարել հարուցիչի դեմ, գրում է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ ռոբոտները մշակել ու արտադրել է Շանհայի TMiRob ընկերությունը: Կազմակերպության գլխավոր տնօրենը լրատվամիջոցներին ասել է, որ սպիտակ ռոբոտների «գլուխները» հագեցած են ջրածնի պերօքսիդի ցողաշթերով, իսկ «փորերում» ներկառուցված են ուլտրամանուշակագույն 10 լամպեր: Խելացի ռոբոտները կարող են ախտահանիչ գործողություններ իրականացնել։