Չինաստանում գրանցվել է թռչնագրիպի բռնկում

Չինական Սիչուան նահանգում գրանցվել է H5N6 տեսակի թռչնագրիպի բռնկում։ Այս մասին հայտնում է Չինաստանի գյուղատնտեսության նախարարությունը։

Բարձր ախտածին գրիպի բռնկումը տեղի է ունեցել Սիչուն գավառի ֆերմաներից մեկում։ Ֆերմայում ապրող 2497 թռչուններից վարակվել ու սատկել է 1840-ը։ Մարդկանց հիվանդացության դեպքեր չեն հայտնաբերվել, հայտնում է ТАСС-ը։ Տեղի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում՝ վիրուսի տարածումը կանխելու համար։