Մեծ Բրիտանիան հայտնվել է հզոր փոթորկի հարվածի տակ



«Կիարա» հզոր փոթորիկը պատուհասել է Մեծ Բրիտանիային։ Քամու արագությունը գերազանցում է 144 կմ/ժամը։ Երկրի շատ շրջաններում առկա է հեղեղումների լուրջ վտանգ։ ВВС-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել։ Առանց էլեկտրականության է մնացել մոտ 138 հազար տուն։ Հաղորդվում է 3 տուժածի մասին։

Երկաթուղային հաղորդակցությունը սահմանափակվել է՝ որոշ վայրերում ռելսերի վրա տապալված ծառերի պատճառով։ Նավերը նույնպես դուրս չեն գալիս բաց ծով։ Ավիաընկերությունները չեղարկել են միջազգային և ներքին չվերթները կամ զգալի կրճատել դրանց թիվը։