Լիբանանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև

Լիբանանում պահպանվում է անհանգիստ իրավիճակը: Երկրի անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք փորձում էին արգելափակել պատգամավորների և նախարարների ճանապարհը խորհրդարան հասնելուց: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Լիբանանի խորհրդարանում պատգամավորները պետք է իրենց վստահության կամ անվստահության քվեն տան վարչապետ Հասան Դիաբի կառավարությանը: Պատգամավորները պետք է քվեարկեն կառավարության քաղաքականության վերաբերյալ հայտարարությանը, որտեղ ասվում է, որ անհրաժեշտ են «ցավոտ քայլեր» ֆինանսական ճգնաժամի լուծման համար, որի պատճառով արժույթը կորցրել է իր արժեքի մեկ երրորդը, իսկ բանկերը խստորեն զսպում են ավանդների հասանելիությունը: