Ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Գրիբոյեդովի հուշարձանին

Մասնագիտական ​​տոնի՝ դիվանագետի օրվա հետ կապված, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետները, դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ, փետրվարի 10-ին ծաղիկներ են խոնարհել հայ ժողովրդի մեծ ընկերոջ՝ ռուս հայտնի բանաստեղծ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանին:

«Ունենալով այդպիսի հարուստ պատմություն և ավանդույթներ՝ ես կարծում եմ, որ մենք, լավ իմաստով, դատապարտված ենք սերտ համագործակցության, առավել ևս, որ մենք ունենք շատ ընդհանուր խնդիրներ և հետաքրքրություններ: Այս բարդ աշխարհում հայ և ռուս դիվանագետները առանցքային հարցերում առաջնագծում են: Սա շատ կարևոր է, և Ռուսաստանը գնահատում է դա»,- նշել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: