Ձյան մեջ արգելափակված մեքենաների վերաբերյալ 9 ահազանգ է ստացվել.ԱԻՆ

Փետրվարի 11-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Եղիպատրուշ-Քուչակ ավտոճանապարհին,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում,

Երևան-Մեղրի, Գորիս-Երևան, Գորիս-Սիսիան, Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները: