Պաշտպանները միջնորդել են տրամադրել Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները. Armtimes.com

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանի պաշտպանները դատարանին են բողոքարկել Հատուկ քննչական ծառայության այն որոշումը, որով քննիչը մերժել էր իրենց տրամադրել Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները:

Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ թե՛ Սահմանադրության, թե՛ միջազգային իրավական ակտերով ամրագրված է, որ յուրաքանչյուր անձ, որը մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, իրավունք ունի ծանոթանալ առաջադրված մեղադրանքին և դրա հիմքում եղած ապացույցներին.

«Հաշվի առնելով, որ նախաքննական մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր պարոն Կոստանյանի մեղադրանքի որոշումը կամ հիմնավոր կասկածը՝ միջնորդել ենք մեր ծանոթացմանը ներկայացնել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները»:

Պաշտպանն ընդգծել է՝ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է նաև պաշտպանության իրավունքի իրականացումը: