Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասները

Սպիտակ տանը ներկայացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հեռախոսային խոսակցության մանրամասները: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրին:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ավելի վաղ՝ փետրվարի 15-ին:

Դիրը նշել է՝ բանակցությունների ընթացքում Թրամփը հայտարարել է, որ Լիբիայում շարունակվող միջամտությունը կվատթարացնի առկա իրավիճակը:

Ըստ նրա՝ ամերիկացի առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին Սիրիայում մարդասիրական աղետը կանխելու գործում Թուրքիայի ջանքերի համար, ինչպես նաև հայտարարել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ «վերջ տալ Ռուսաստանի աջակցությանը Ասադի ռեժիմի վայրագություններին և սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը»: