Վենեսուելայում Ռուսաստանի նոր դեսպանը հայ է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով այսօր Վենեսուելայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ազգությամբ հայ Սերգեյ Մելիք-Բաղդասարովը։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Մինչ այս նշանակումը Մելիք-Բաղդասարովը եղել է ՌԴ ԱԳՆ լատինաամերիկյան երկրների դեպարտամենտի տնօրենի տեղակալը։