Թելման Թադևոսյանը կնշանակվի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը կնշանակվի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Հ.Մարությանին՝ նման վստահության համար»։