Կորոնավիրուսի պատճառով Apple-ը չի հասցնում iPhone-ներ արտադրել

Ամերիկյան Apple ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում բաժնետերերին տեղեկացնում է, որ այս եռամսյակում ընկերության հասույթն ավելի քիչ է լինելու, քան նախատեսված էր։ Պատճառը Չինաստանում ընկերության ենթակառուցվածքների թերի աշխատանքն է։

Խնդիրը ծագել է նոր կորոնավիրուսի տարածումից․ Չինաստանում ընկերության գործարանները տևական ժամանակ կանգնած, անաշխատունակ վիճակում են եղել, քանի որ աշխատակիցները չեն ներկայացել աշխատանքի՝ նոր կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով։ Դրանից բացի, ամբողջ Չինաստանում հիմա գրեթե չեն աշխատում նաև վաճառքի կետերը։

Ընկերությունը տեղեկացրել է, որ iPhone հեռախոսներ վաճառող մանրածախ կետերում խիստ ընկել է հաճախորդների ակտիվությունը։ Իսկ գործարանները նոր են սկսել վերագործարկումը և աշխատում են ոչ ամբողջ հզորությամբ։