Ստանիսլավ Զասն այս ամիս կայցելի Հայաստան

Փետրվարի 26-28-ը Հավաքական անվտանգության համաձայնագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստանի Հանրապետություն:

Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար՝ սա Ստանիսլավ Զասի առաջին այցն է Հայաստան: