Չինաստանում կարանտինային հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Չինական Ցյուանչժոու քաղաքի հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը աճել է՝ հասնելով 18-ի, 12-ը մնում է փլատակների տակ, այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Սինցզյա» հյուրանոցը փլուզվել է մարտի 7-ին. ըստ պաշտոնական տվյալների՝ փլատակների տակ էր մնացել 71 մարդ:

Մարտի 10-ի առավոտյան փրկարարները հայտնաբերել և փլուզված շենքի փլատակներից դուրս են բերել 59 մարդու, որոնցից 16-ն արդեն եղել է առանց կյանքի նշանների: Եվս երկուսը մահացել է հիվանդանոցում:

Փրկարարական գործողություններին մասնակցում է շուրջ հազար հրշեջ, ոստիկանության, ռազմական և բժշկական ծառայությունների աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ հյուրանոցը տրամադրվել էր նոր կորոնավիրուսով վարակվածների հետ շփումներ ունեցած անձանց: Փլուզման պատճառների մասին դեռևս չի հաղորդվում: