Նավթի գներն իջել ​​են ավելի քան 4,5%-ով

Նավթի համաշխարհային գներն իջել ​​են ավելի քան 4,5% -ով, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով Եվրոպայից ԱՄՆ մուտք գործելու ժամանակավոր արգելքով։

Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 4,66% -ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 34,12 դոլարի: WTI ամերիկյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 4,64% -ով` մեկ բարելի դիմաց հասնելով 31,45 դոլարի: