Ելույթի ժամանակ ուշաթափվել է Նիդերլանդների առողջապահության նախարար Բրունո Բրուինսը



Նիդերլանդների առողջապահության նախարար Բրունո Բրուինսը ուշագնաց է եղել երկրի խորհրդարանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մասին ելույթ ունենալիս:

Պատգամավորներից մեկը հարց է տվել ամբիոնի մոտ կանգնած նախարարին: Այդ ժամանակ Բրուինսը ուշաթափվել է: Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում:

Կադրերում երևում է՝ ինչպես է ամբիոնի մոտ կանգնած նախարարը երերում, ապա ընկնում: Նրան օգնության են հասնում գործընկերները: Վերջիններս նախարարին օգնում են վեր կենալ և ջուր են տալիս: Դրանից հետո նախարարը մի քանի րոպե նստել է, ապա շարունակել ելույթը: