Կորոնավիրուսի 136 դեպքից 112-ը փոխկապակցված է երկու դեպքերի հետ. ԱՆ խոսնակ

ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերին.

«Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ»:

Նշենք, որ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են՝ մարտի 20-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 136 է, բուժվել է 1 մարդ։