Վրաստանը կդադարեցնի ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ

Վրաստանը մարտի 21-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին:

«Վաղվանից ամբողջությամբ կդադարեցվի բոլոր երկրների հետ օդային հաղորդակցությունը, կմնան միայն վրացական ավիաընկերության թռիչքները», – նշել է Չիկովանին:

Georgian airways-ը թռիչքներ է իրականացնում՝ տարբեր երկրներից Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: