Վրաստանի սահմանային անցակետերում կստեղծվեն կարանտինային տարածքներ

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սահմանային անցակետերում կստեղծվեն լրացուցիչ կարանտինային տարածքներ: Ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործող այդ երկրների քաղաքացիները ստիպված կլինեն անցնել կարանտին սահմանային անցակետերում կառուցված լրացուցիչ կարանտինային տարածքներում: Այս մասին կառավարության աշխատակազմի ճեպազրույցում հայտարարեց Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին:

Նրա հայտարարությամբ` կարանտինային տարածքներ կկառուցվեն Լարսի, Կարմիր կամրջի և Սարփիի սահմանային անցակետերում: