Չինաստանում վարակվածների ավելի քան 90%-ն առողջացել է

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է նվազել: Ներկայումս հիվանդների ավելի քան 90%-ը բուժվել է, հայտնում է РИА «Новости-ն՝ հղում կատարելով առողջապահության պետական կոմիտեին:

Համաձայն վերջին տվյալների՝ մայրցամաքային Չինաստանում առողջացած մարդկանց թիվը 73 159 է:

Անցած 24 ժամվա ընթացքում Չինաստանում առողջացել է 456 մարդ, մահացել է 7-ը: