Հայաստանում վարակվածների թիվը հասավ 235-ի

Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդհանուր առմամբ՝ այս պահին ունենք 235 վարակակիր, որոնցից 26-ը ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է։

Մտահոգիչը նոր հայտնաբերված դեպքերի աշխարհագրությունն է։ Դեպքեր են արձանագրվել Կոտայքի մարզում գտնվող արտադրամասում և Երևան քաղաքում՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող արտադրամասում։