Մեսսին 1 մլն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար

Լիոնել Մեսսին 1 միլիոն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնել են իսպանական լրատվամիջոցները:

Ֆուտբոլիստի կողմից հատկացված միջոցների մի մասը կտրվի Բարսելոնի հիվանդանոցներից մեկին, իսկ մյուսը՝ Արգենտինայում՝ Մեսսիի ծննդավայրում գտնվող բժշկական կենտրոնին: