Սա գրիպի նման չէ, իմ մարմինը պայքարում է մի թշնամու դեմ, որին չի ճանաչում․ Պաոլո Մալդինի

Իտալական «Միլանի» տնօրեն, Իտալիայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին, որի մոտ 4 օր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել, խոսել է իր առողջական վիճակի մասին:

«Սա գրիպի նման չէ: Իմ մարմինը պայքարում է մի թշնամու դեմ, որին չի ճանաչում: Երբ հիվանդությունն իր գագաթնակետին էր, խնդիրներ էի ունենում նաև շնչառության հետ, իսկ ջերմությունս չէր իջնում 38.5 աստիճանից: Հիմա ինձ լավ եմ զգում, սակայն դեռ հազ ունեմ ու չեմ կարողանում նաև հոտ և համ զգալ»,- Մալդինիի խոսքերն է մեջբերել Corriere della Sera-ն:

Հիշեցնենք, որ 51-ամյա Պաոլո Մալդինիի հետ կորոնավիրուսի թեստ էր հանձնել նաև նրա որդին՝ «Միլանի» 18-ամյա ֆուտբոլիստ Դանիելե Մալդինին. նրա մոտ նույնպես թեստի արդյունքը դրական էր եղել: