Մարտի 24-ից առնվազն մեկ շաբաթով գործում են նոր սահմանափակումներ․ Երևանի Մետրոպոլիտեն

Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

«Հարգելի ուղևորներ,

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ մարտի 24-ից առնվազն մեկ շաբաթով գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է. թույլատրվում է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Այդուհանդերձ, Մետրոպոլիտենի տնօրինությունը հորդորում է ուղևորներին մնալ տանը և հետևել պարետատան հրահանգներին։

Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Եղեք առողջ և անվտանգ»,- նշված է ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ: