Մինչև 1 մլն դրամի չափ գյուղատնտեսական բոլոր վարկերը կազատվեն տոկոսներից

Կորոնավիրուսից տնտեսությունը պաշտպանելու համար կառավարությունն այսօր ներկայացրեց նոր ծրագրեր, որոնցից մեկը վերաբերում է կոնկրետ գյուղատնտեսությանը։ Առաջարկվում է մինչև 1 մլն դրամի չափ գյուղատնտեսական բոլոր վարկերն ազատել տոկոսներից։ Այդ տոկոսները կվճարվեն պետբյուջեից։

Կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարը բացատրեց, որ աջակցության այս տարբերակի դեպքում որևէ գյուղատնտեսական ոլորտ դուրս չի մնա ծրագրից։ Սակայն վարկերը պետք է լինեն հենց այդ չափով, ոչ ավելի։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ մինչ այս ընդունված գյուղատնտեսական ծրագրերի դեպքում իրենք նույնպես զրոյացնելու են վարկերի տոկոսները․ դրանք վճարվելու են բյուջեից։ Խոսքը վերաբերում է լիզինգով տեխնիկա ձեռք բերելու, հակակարկտային ցանցեր գնելու և այլ ծրագրերին։