Պետք Է Սառեցվեն Բիզնես Կենտրոնների Վարձավճարները. Սամվել Չիբուխչյան

Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Չիբուխչյանն իր էջում գրել է․

Պետք է սառեցվեն Բիզնես կենտրոններում և հյուրանոցներում վարձով տրված տարածքների մարտ-ապրիլ ամիսների վարձավճարները։ Ստեղծված իրավիճակում, երբ վարձակալված տարածքներում գործունեություն իրականացնելը գրեթե անհնարին է, անընդունելի է վարձավճարներ ներկայացնել վարձակալներին և ռիսկի տակ դնել նրանց հետագա գործունեությունը, ուստի կոչ պետք է արվի տարածքների սեփականատերերին ստեղծված դրության մեջ մտնել և սառեցնել վարձավճարները մի որոշ ժամանակով, ինչպես անում են համարյա բոլոր անհատ տարածքների սեփականատերերը։