Չինաստանը պատրաստվում է 178,8 միլիարդ դոլարով ավելացնել ազգային պաշտպանությանն ուղղված ծախսերը.

Չինաստանի իշխանությունները մտադիր են 2020 թվականին 6,6%-ով ավելացնել ազգային պաշտպանությանն ուղղված ծախսերը` դրանք հասցնելով 1,27 տրիլիոն յուանի (շուրջ 178,8 միլիարդ դոլար): Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ազգային պաշտպանության ծախսերը 6,6% աճով կկազմեն 1268 միլիարդ յուան, հասարակական անվտանգության պաշտպանության ծախսերը 0,7% աճով կկազմեն 183 272 միլիարդ յուան (շուրջ 25,9 միլիարդ դոլար)»,-ասված է համապատասխան փաստաթղթում:

Չինաստանի պաշտպանության ոլորտի ծախսերը 2019 թվականի համեմատ նվազել են, անցյալ տարի դրանց աճը եղել է 7,5%: Ներկայիս ցուցանիշը ամենացածրն է 1991 թվականից ի վեր:

Մայիսի 22-ին Համաչինական ազգային ներկայացուցիչների 13-րդ գումարման 3-րդ նստաշրջանի բացմանը ներկայացված երկրի բյուջեի նախագծից հետևում է, որ բյուջեի աճի տեմպերը ամենադանդաղն են վերջին գրեթե 30 տարում: