Չինաստանում ոստիկանությունը տղամարդու բեռնատարից մոտ կես միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 100 սառեցված կրիա է առգրավել

Չինաստանում ոստիկանությունը Շեն ազգանունով տղամարդու բեռնատարից իշխանությունների պաշտպանության տակ գտնվող ավելի քան հարյուր ծովային կրիա է առգրավել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տղամարդու բեռնատարի սառցարանում հայտնաբերվել է 107 սառեցված կրիա:

Շենը դատապարտվել է 13 տարի ազատազրկման, բացի այդ նա պարտավոր է ավելի քան քսան հազար եվրո տուգանք վճարել:

Բացի այդ, ձերբակալվել է ևս երկու մարդ, որոնք կրիաների մի մասը վաճառել են Շենին:

Հայտնի է, որ առգրավված կրիաների ընդհանուր արժեքը գերազանցում է 421 000 դոլարը:

Պարբերականը նկատում է, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին չինական իշխանությունները հանձնառել են վերահսկել վայրի կենդանիների վաճառքի և դրանք՝ որպես սնունդ օգտագործելու ոլորտները:

Tags