Քիմ Քարդաշյանը տատի ծննդյան արարողությունից նկարներ է հրապարակել. ՛՛Տատիկ, դու արժանի ես լավագույնին՛՛

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը համացանցում նոր լուսանկարներ է հրապարակել տատի՝ Մերի Ջոյի 86-ամյակի տոնակատարությունից, որը կազմակերպվել էր Մալիբուում: Մանրամասները հայտնում է Daily Mail-ը:

126 մլն դոլար արժողության տոնակատարությանը Մերի Ջոն հյուրերին հյուրասիրել է վարդերով զարդարված տորթ և դաշնամուրային կենդանի երաժշտություն: Վայելքն ամբողջացրել է խաղաղօվկիանոսյան շքեղ տեսարանը: Ինստագրամում Քիմը նշել է, որ ծննդյան տոնին հրավիրված են եղել նաև Մերի Ջոյի ընկերները Սան Դիեգոյից, որտեղ ապրում է տատը: Մինչև միջոցառմանը ներկայանալը, սակայն, բոլոր հյուրերը հանձնել են կորոնավիրուսի թեստ: Նկարներին կից Քարդաշյանը հետևյալ գրառումն է կատարել.

«Շնորհավորում եմ իմ տատի՝ Մերի Ջոյի 86-ամյակը: Նախորդ շաբաթ ենք մենք տոնել սիրելի տատիկի ծնունդը, որը հունվարից չէր լքել իր տունը: Սկզբում հիվանդ էր, իսկ հետո՝ կորոնավիրուսը: Այսպիսով՝ մենք նախ թեստավորեցինք իր լավագույն ընկերներին Սան-Դիեգոյից, հետո միասին գնացինք Մալիբու: Մեզ հետ էին նաև տատիս սիրելի դաշնակահարն ու երգչուհին Սան-Դիեգոյից: Դա այնքան կախարդական օր էր: Տատիկ, դու արժանի ես լավագույնին»