Ատելության խոսքի դեմ պայքար. Facebook

Կանադայում հատուկ կենտրոն է ստեղծվել, որը զբաղվելու է ատելության և ծայրահեղականության դեմ պայքարի մեթոդների ու ռազմավարությունների մշակմամբ։ Facebook ընկերությունն այդ կենտրոնի աշխատանքի համար հատկացրել է 400 հազար ԱՄՆ դոլար (500 հազար կանադական դոլար)։ Այս մասին հայտնում է Օնտարիոյի համալսարանի կայքը։

Հենց Օնտարիոյի համալսարանում է բացվել այն կենտրոնը, որը պետք է հավաստանշի ատելության խոսքը, կանխակալ վերաբերմունքը և ծայրահեղ մոտեցումները, որ արտահայտվում են ցանցում։ Սոցցանցի տված գումարով կենտրոնը 5 տարի շարունակ աշխատելու է այդ վնասակար երևույթների դեմ պայքարի ռազմավարություններ մշակելու համար։