1700-ամյա արձան Թուրքիայում

Հնագույն Պերգե քաղաքի տարածքում, որը գտնվում է Թուրքիայի Անթալիա նահանգում, հնագետները հելենիստական ժամանակաշրջանի կնոջ 1700-ամյա արձան են հայտնաբերել: Այդ մասին հայտնում է Hurriyet Daily News պարբերականը:

Արձանն այս տարի Պերգեում հայտնաբերված առաջին գտածոն է: Այն բաղկացած է երկու մասից՝ կոտրված գլխից և մարմնից: Պերգեում պեղումների ղեկավարն է Սեդեֆ Կոկայ Կեպչեն, ով Ստամբուլի համալսարանում հնագիտության պրոֆեսոր է:

Մ.թ. 3-րդ դարի արձանը վերականգնումից հետո կցուցադրվի Անթալիայի Հնագիտության թանգարանում: Ստամբուլի համալսարանը 1946թ.-ից պարբերաբար հնագիտական պեղումներ է անցկացնում Պերգեում: 2009թ.-ին հնագույն քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկում: