Քայլի Ջեները պոնի ցեղատեսակի ձի է գնել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները վերջերս իր երկու տարեկան դստեր՝ Սթորմի համար 200 հազար դոլարով պոնի ցեղատեսակի ձի է գնել, գրում է Daily Mail-ը։

Հայտնի է, որ մոխրագույն պոնիին, որին Ջեները և դուստրը Ֆրոուզեն են անվանակոչել, այս շաբաթվա սկզբին Նիդեռլանդներից ժամանել է Լոս Անջելես:

Այս գործարքին ծանոթ աղբյուրները նշել են, որ ԱՄՆ պոնիի առաքումն արժեցել է 7000-ից մինչև 10 000 դոլար։

Ինչպես նշում է աղբյուրը, երկու տարեկան Սթորմին արդեն հասցրել է ծանոթացել իր պոնիի հետ։