Պամելա Անդերսոնի նոր սիրավեպը իր թիկնապահի հետ

Ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը սիրավեպ է սկսել իր թիկանապահի հետ, որի հետ շատ մտերմացել է կարանտինի ժամանակ. այս մասին գրում է Pagesix-ը:

«Վերջապես նրա կողքին իսկական տղամարդ է, ով գիտի, թե ինչպես վարվել նրա հետ։ Նա իրեն շատ լավ է զգում», – պատմել է աղբյուրը:

Հաղորդվում է, որ աստղի ընկերը նրա մոտ աշխատում է մոտավորապես երկու տարի: Վերջերս նրանք ուղևորություն էին կազմակերպել Կանադայում: