Սերգեյ Ներսեսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում

Սերգեյ Ներսեսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում. այս մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է այսօր՝ նիստի ժամանակ: Սերգեյ Ներսեսյանի օգտին կողմ է քվերակել 47 անդամ, դեմ ձայն չի եղել:

Սերգեյ Ներսեսյանը քաղաքապետարանում, այսպես ասած, ֆինանսական բլոկի պատասխանատուն է լինելու, ուստի նրան ուղղված հարցերից մեկը վերաբերել է նրան, թե ինչ ծավալի գումարի հետ է գործ ունեցել աշխատանքային գործունեության ընթացքում: Ներսեսյանն ասել է, որ խոսքը փոքր գումարի մասին չէ։ Ընկերություններում, որտեղ հաշվապահից մինչև տնօրեն է աշխատել, մինչև 200 մլրդ դրամի շրջանառություն է եղել:

Երևանի ավագանու անդամները հորդորել են Սերգեյ Ներսեսյանին սոցիալական ցանցերում ակտիվ լինել։ Հնչել է նաև ԱԺ գործունեությանը վերաբերող հարց: Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներից մեկը նկատել է, որ նա մի պատգամավորի օգնական է եղել խորհրդարանում, որն առանձնապես ակտիվ չէ իր գործունեությամբ:

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։