Թվով 3-րդ փախուստը. Փնտրվում է սերիական մարդասպանը

Իտալական ոստիկանությունը որոնում է սերիական մարդասպան, 60-ամյա Ջուզեպպե Մաստինիին, ով երրորդ անգամ է փախել բանտից: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը:

Մաստինին 1989 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտվել Սարդինիա կղզու խիստ ռեժիմի բանտում:

«Մաստինին չարաշահեց մեկ օր ազատության մեջ լինելու իր իրավունքը և չվերադարձավ իր խուցը», – հայտարարել են ոստիկանությունից:

Մաստինին պատիժ էր կրում 1970-80-ականներին Հռոմում կատարված մի քանի սպանությունների, առևանգումների և գողությունների համար: Նա առաջին անգամ փախել էր բանտից 1987 թ-ին: Ոստիկանությունը գտել էր նրան միայն 2 տարվա որոնումներից հետո: Այդ ընթացքում Մաստինին խանութ էր թալանել, սպանել ոստիկանության սպայի, ևս մեկին վիրավորել և պատանդ վերցրել մի երիտասարդ կնոջ: Երկրորդ անգամ նա բանտից փախել էր 2017-ին՝ կրկին ժամանակավոր ազատման ժամանակ: