Օձը հետապնդում է երիտասարդին...

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում օձը մեկ ամսվա ընթացքում ութ անգամ խայթել է 17-ամյա մի երիտասարդի, գրում է odditycentral.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Ռամպուր գյուղի բնակիչ Յաշրաջ Միշրան այժմ վախի մեջ է ապրում, քանի որ համոզված է, որ օձն անհայտ պատճառներով հետապնդում է իրեն։

Նշվում է, որ տղայի ընտանիքն առաջին երեք խայթոցից հետո տուժածին գյուղական բժշկի մոտ է տարել, սակայն ապարդյուն: Նշվում է, որ ընտանիքը տղային հարևան գյուղ է ուղարկել, սակայն սողունն այստեղ էլ է հասել նրա հետևից ու կրկին խայթել։

«Չենք հասկանում, թե ինչու է այս օձը թիրախավորել Յաշրաջին։ Տղան այժմ հոգեբանորեն անհանգիստ վիճակում է և օձին կրկին տեսնելու վախով է ապրում։ Անգամ երկրպագության ծես ենք կատարել, օձ հմայողների ենք կանչել նրան որսալու համար, սակայն՝ ապարդյուն»,- նշել է տղայի հայրը։

Հայտնի է, որ օձի տեսակի մասին որևէ տեղեկություն չկա, սակայն, եթե տղան ութ խայթոցից հետո ապրել է, նշանակում է, որ այն թունավոր չէ։