Խոշոր Հրդեհ Թալին քաղաքում

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 8-ին, ժամը 15։31-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի Թումանյան փողոցում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ջրատար և Թալինի համայնքապետարանից 2 ջրատար (7 տոննա):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ձախ ոտքի 1-ին կարգի այրվածք է ստացել Սլավիկ Հ․-ն (ծնված 1959 թ․), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 22:28-ին: Այրվել են Թումանյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ), 2 պատուհան և մոտ 900 հակ կուտակած անասնակեր։