Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են ինֆեկցիոն հիվանդանոցների բուժաշխատողները

Մոսկվայում կորոնավիրուսի դեմ սկսել են պատվաստվել ինֆեկցիոն հիվանդանոցների բուժաշխատողները, հաղորդում է RUPTLY լրատվական գործակալությունը։

Պատվաստված բժիշկները հայտնել են, որ իրենց մոտ չեն եղել որևէ կողմնակի ազդեցություններ։

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ ռուսական Sputnik V պատվաստանյութի գրանցմանը հաջորդող փորձարկումներին մասնակցում է 40 հազար մարդ։

Կամավորները պատվաստանյութի երկրորդ ներարկումը կստանան 21 օր անց։

Ռուսական պատվաստանյութի փորձարկումները սկսվել էին հունիսի 16-ին։ Այն գրանցվել էր օգոստոսին։

Հիշեցնենք, որ արևմտյան մասնագետները վերապահումով են մոտենում ռուսական պատվաստանյութի անվտանգությանն ու արդյունավետությանը, քանի որ նախքան գրանցումն այն անցել է փորձարկումների միայն 2 փուլ։