ԵՄ երկրները չեն կարող պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ

ԵՄ երկրները չեն կարող պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ, քանի որ Կիպրոսը խոչընդոտում է։ Պատժամիջոցների սահմանումն արգելափակելով՝ Նիկոսիան պահանջում է համանման միջոցառումներ իրականացնել նաև Թուրքիայի դեմ։ Պատճառն Արևելյան Միջերկրականում գազի արդյունահանման Անկարայի պլաններն են։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine պարբերականը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Պատժամիջոցների հարցով համաձայնության հասնել չի հաջողվի մինչև ԵՄ ԱԳ ղեկավարների հաջորդ հանդիպումը, որը կկայանա սեպտեմբերի 21-ին։

Դիվանագետներն արդեն հասցրել են կազմել քաղաքացիների ցանկ, որոնց մուտքը ԵՄ կարգելվի, իսկ հաշիվները՝ կսառեցվեն։ Ցուցակում հայտնվել է մոտ 40 մարդ։