Կորոնավիրւսով վարակման դեպքերի ռեկորդային աճ. Ֆրանսիա

Ֆրանսիայում կատարված դիտարկումների պատմության մեջ գրանցվել է կորոնավիրւսով վարակման դեպքերի ռեկորդային աճ։ Ֆրանսիայի առողջապահական մարմինները սեպտեմբերի 10-ին հայտնել են 9843 հաստատված նոր դեպքի մասին, փոխանցում է Reuters-ը։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 6 օր առաջ։ Այն ժամանակ հաղորդվել էր 1 օրում վարակման 8975 դեպքի մասին։

Երկրում մինչ օրս վարակվածների ընդհանուր թիվը հասել է 353 944-ի, մահացել է 30 820 մարդ։